Ծրագրային
Մշակման Ընկերություն
M&D Systems ՍՊԸ-ն հիմնվել է 2017 թվականին՝ բիզնեսին մատուցելու բարձրորակ ծրագրային լուծումներ: M&D Systems-ը, օգտագործելով նորարարական տեխնոլոգիաներ, ընդգրկում է վեբ և բջջային ծրագրերի մշակման բոլոր ասպեկտները: Մեր մասնագետները առաջարկում են անհատական ծրագրային լուծումներ, ճկուն ինտեգրումներ և հուսալի տեխնոլոգիաներ, որոնք կօպտիմալացնեն Ձեր բիզնեսի գործունեությունը և կապահովեն լավագույն առաջընթացը։
ԾառայություններԷլեկտրոնային խանութ/առևտուր
Հարուստ ֆունկցիաներով էլեկտրոնային առևտրային հարթակ, որը կարող է բարձրացնել ձեր հաճախորդի սպասարկումը նոր մակարդակի վրա և ավելացնել ձեր վաճառքներն ու արտադրողականությունը:
Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգ
Հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների ակտիվության ավտոմատացում և վերլուծություն։ Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգը կօգնի ձեզ գնահատել ձեր ընկերության առաջընթացն ըստ ձեր կողմից սահմանված չափանիշների և հավաքագրված տվյալների:
Ծրագրային ապահովումը
Ծրագրային ապահովումը նորարար տեխնոլոգիական աշխարհում արագ զարգացող լուծում է: Այն հիանալի և արդյունավետ լուծում է փոքր բիզնեսի համար՝ նվազեցնելով բազմաթիվ խոչընդոտներ:
Բիզնեսի ավտոմատացում
Բիզնեսի կառավարման բոլոր փուլերի ուսումնասիրում և ամբողջ աշխատանքային հոսքի ավտոմատացում՝ վերահսկելով բոլոր տվյալները և կիրառելով պահանջվող տեղեկատվությունը ցանկացած պահի:
Տվյալների կառավարման համակարգ
Տվյալների կառավարման բազմաֆունկցիոնալ համակարգի միջոցով բովանդակությունը դառնում է առավել արդյունավետ և հեշտ կառավարելի: Այն օգնում է ստեղծել, փոփոխել և հրապարակել ձեր վեբ կայքի բովանդակությունը վայրկյանների ընթացքում: Ձեր գործունեության ամբողջ տեղեկատվությունը այժմ մեկ վայրում է:
Պորտֆոլիո
![Pure Dog Food-project](/_nuxt/image/09a755.png)
PURE-ը կենդանիների համար նախատեսված սննդի խանութ է, որի արտադրանքը պատրաստված է միայն բնական հումքից: Ըստ մեր մասնագետների՝ ահա թե ինչ տեսք պետք է ունենա ընտանի կենդանիների համար նախատեսված սննդի օնլայն խանութը, որը պարունակում է տեղի արտադրված բաղադրիչներ:
Մանրամասն![Facile-project](/_nuxt/image/ff455c.png)
Կայքում օգտատերը կարող է գտնել մաշկի անհրաժեշտ խնամքն ու խնամքի պարագան՝ ամրագրելով նախընտրած խնամքի պրոցեդուրաների հանդիպումը անմիջապես կայքից մեկ հպումով:
Մանրամասն![Retrouve-project](/_nuxt/image/b0b340.png)
Մաշկի խնամքի խանութ, որը հեշտ է ուսումնասիրել, ընտրել և գնել ցանկացած ապրանք հենց կայքից:
ՄանրամասնԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հետազոտություն
Դիզայն
Ծրագրավորում
Կոնտակտներ
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
M&D Systems-ը բաց է նոր համագործակցությունների համար: Եթե դուք փնտրում եք վստահելի գործընկեր տեխնոլոգիական աշխարհում, պարզապես կապ հաստատեք մեզ հետ, և մենք ձեր գաղափարները կդարձնենք իրականություն։